Նյու Յորքի ոստիկանությունը հայտարարել է 26-ամյա զինված երիտասարդի ձերբակալության մասին. նրա մոտ հայտնաբերված ատրճանակի բնութագրերը համապատասխանում էին այն զենքին, որն օգտագործվել էր Միացյալ Նահանգների ամենամեծ առողջապահական ապահովագրական ընկերության՝ UnitedHealthcare-ի գործադիր տնօրենի սպանության համար օգտագործված զենքի բնութագրերին: Այս մասին, golosameriki.com-ի փոխանցմամբ, ասել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը։

Երիտասարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ կասկածյալին նկատել են Փենսիլվանիայի McDonalds արագ սննդի ռեստորանում, ասել է Տիշը:

UnitedHealthcare-ի գործադիր տնօրեն Բրայան Թոմփսոնը սպանվել է անցյալ չորեքշաբթի, երբ նա միայնակ քայլում էր դեպի Hilton հյուրանոց, որտեղ UnitedHealthcare-ի մայր ընկերությունը՝ UnitedHealth Group-ը, անցկացնում էր ամենամյա ներդրողների համաժողովը, հայտնում է ոստիկանությունը:

Զինված անձը «մի քանի րոպե դարանակալել է», նախքան թիկունքից մոտենալը Թոմփսոնին և կրակ բացել նրա վրա, ասել է Տիշը։ Զինված տղամարդն օգտագործել է 9 մմ տրամաչափի ատրճանակ:

Քննիչները կարծում են, որ կրակողը կարող էր լինել ապահովագրական ընկերության դժգոհ աշխատակից կամ հաճախորդ:

Սակայն  Daily Mail-ը հավելում է, որ ձերբակալվածը Լուիջի Մանջիոնեն է: Նա բողոքում էր, որ UnitedHealthcare-ի շուկայական կապիտալիզացիան աճել է, իսկ ամերիկացիների կյանքի տևողությունը՝ ոչ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել