Hraparak.am-ը գրում է․

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աննախադեպ ամանորյա նվեր է արել իր վարորդ Արեգ Պապյանին։ Պապյանը Ռոմանոս Պետրոսյանի վարորդն է ավելի քան մեկ տարի, որը, ի դեպ, ԲՀԿ անդամ է եղել նախկինում։ Մարզպետարանի հաստիքացուցակով  երևում է, որ նա Պետրոսյանի վարորդն է, բայց քանի որ վարորդի աշխատավարձը շատ ցածր է՝ մոտ 90 հազար դրամ, մարզպետը լավություն է արել իր վարորդին, որ եղբայրը եղբորը չէր անի, և նշանակել է մարզպետի օգնական՝ ամսական 297․ 000 դրամ աշխատավարձով։ Թեև հաստիքացուցակով փոփոխությունը չի երևում մարզպետարանի կայքում, սակայն արդեն կա մարզպետի կարգադրությունը։

Ի դեպ, ցանկացած օգնական ունի իր պաշտոնի անձնագիրը, որտեղ հստակ նշվում է ,թե ինչ գործառույթ ունի նա և ինչ հարցերով պետք է օգնի մարզպետին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել