Պարզվում է Վարդապետյան Աննան կրակն է ընկել իր իսկ որոշման ձեռքը. Կոտայքի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը, որն աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում, դատի է տվել նրան:
Հիշեցնենք, որ երկու հոգու Վարդապետյան Աննան աշխատանքից ազատել էր այն պատճառով, որ վերջիններս զրույցի ընթացքում վատ էին արտահայտվել իր հասցեին՝ արտահայտելով հակակրանք ու զայրույթ: Եվ ահա այդ երկուսից մեկը Աննային դատի տվողն է:
Իհարկե, դժվար թե դատարանը որոշի գնդակահարության դատապարտել՝ Աննային մարդկանց ապօրինաբար գաղտնալսելու պատճառով՝ հաշվի առնելով նորհայաստանյան հայտնի ռեալները, բայց այն, որ Գրիգորյանը համարձակվել է նրան դատի տալ, արդեն իսկ դրական է: Սա նշանակում է, որ Աննայի ժանիքներից ոչ բոլորն են վախեցել ու մտադիր են արդարութան համար պայքարել:
Աննան հասկանում է, որ իրենից ավելի շատ նողկում են,քան՝ վախենում, ինչը, իհարկե, օբյեկտիվ է, սակայն մտահոգիչն այն է, որ նույնիսկ դատվելն Աննային հետ չի պահելու մարդկանց խոսակցությունները հետայսու ևս գաղտանլսելու մտքից, քանի որ նա լուծում է իր համար կենսական մի խնդիր՝ համակագը լիարժեք վերահսկողության տակ առնելն ու այն կատարելապես նիկոլականացնելը:
Հիշում եք, չէ՞, Նիկլոի հայտնի խոսքերը՝ կա՞ Հայաստանում դատավոր, որ իմ ասածը չանի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել