Այսօր առավոտյան լրատվամիջոցներից մեկում տեղ էր գտել այսպիսի մի հոդված ՝ «ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգևավճար են բաժանել. 10 ամսում 14 անգամ պարգևատրվել են»: Վերոնշյալ հոդվածի ճշմարտացիությունը հաստատվել էր նաև ԱԺ աշխատակազմի կողմից: Թվերն ինքնին աստղաբաշխական «չեն», եթե հաշվի առնենք այն փաստը, թե որքան աշխատող կա ԱԺ կազմում և այն, որ նրանց տրվող պարգևավճարները իհարկե սովորական «մահկանացուների» պարգևավճարներից բարձր է (շատ բարձր է): Հարկ է նշել, որ այդ սովորական «մահկանացուների» մեջ մտնում են նաև իրենց կյանքը վտանգելով պետությանը ծառայող, հայրենիքի սահմաններն անառիկ պահող պայմանագրային զինծառայողները, ովքեր որպես պարգևավճար այս տարի ստացել են 4.230 դրամ գումար: Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր սեփական երկրի, հողի ու զինվորի նկատմամբ: Ազնիվ գտնվելով պետք է նշենք նաև, որ անցած տարիներին այս պարգևավճարները կազմում էին 40.000-60.000 դրամ : Սա նոր Հայաստանն է ... Այստեղ զինծառայողին երկիր և ընտանիք պահելու համար վճարում են 4.230 դրամ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: