Հարգելի լրագրող գործընկերներ,

Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:

Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում, ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:

Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել