ԱՄՆ-ում իսրայելցի երիտասարդ աղջիկն ամուսնացել է տարեց գործարարի հետ և փորձել նրա հաշվից մեկ միլիոն դոլար հափշտակել, հաղորդում է տեղական Tampa Bay Times պարբերականը:

Օգոստոսին 26-ամյա Լին Հելենա Հալֆոնն ամուսնացել է 77-ամյա Ռիչարդ Ռապոպորտի հետ: Նոյեմբերի 7-ին նա ամերիկյան Amscot բանկի մասնաճյուղում փորձել է մեկ միլիոն դոլարի չեկ կանխիկացնել: Աղջիկը բացատրել է, որ ամուսինը նրան գումար է տվել զբոսանավ գնելու համար:

Բանկի աշխատակիցները հրաժարվել են որևէ գործողություն կատարել՝ պահանջելով ամուսնու ներկայությունը:

Նույն օրն, ավելի ուշ, Հալֆոնը բանկ է վերադարձել երեք չեկով՝ յուրաքանչյուրը 333.3 հազար դոլարի չափով: Բանկի աշխատակիցները ինչ որ խարդավանք են կասկածել և դիմել են ոստիկանություն: Քննիչները կապվել են Ռապոպորտի հետ: Գործարարն ասել է, որ ցանկանում է հավատալ իր երիտասարդ կնոջ ազնվությանը և քննիչներին խնդրել է, որ չբաժանեն իրենց և նրան չարտաքսեն հայրենիք:

Ոստիկանության հետ զրույցի ընթացքում Հալֆոնն ասել է, որ 333.3 հազար դոլարանոց չեկերը, որոնք, իբր, դուրս էին գրվել Ռապոպորտի կողմից, ուղարկել է քրոջը՝ Իսրայել: Սակայն, երկու շաբաթ անց, անհայտ տղամարդը կանխիկացրել է այդ չեկերը Նյու Ջերսի նահանգի բանկերից մեկում: Քննիչների պնդմամբ, բանկերը սառեցրել են երրորդ նման չեկը:

Գումարը կանխիկացրած հանցագործի ինքնությունը պարզված չէ: Դեկտեմբերի 16-ին Հալֆոնին ձերբակալել են Ֆլորիդա նահանգի Տամպա միջազգային օդանավակայանում: Ավելի ուշ Ռապոպորտը խոստովանել է, որ որևէ չեկ չի ստորագրել: Ընթանում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել