Hraparak.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան: Այս մասին հայտնել է  Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այսօր ստացել ենք Վերաքննիչ դատարանի որոշումը և, իհարկե, անպայման դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշել է Ալումյանը:


Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 18-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը դատավորին:

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել