Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան 86 հասցեի դիմաց բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ, 48-ամյա Մելիքսեթ Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 34 CT 397 համարանիշի և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Ջիլավյանի վարած GIN BEI մակնիշի 309 ԼՕ 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:
                                                 
Վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 56-ամյա Ֆրյազ Ավդալյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորը աշխատում է նույն բժշկական կենտրոնում՝ որպես Շտապ բժշկական օգնության ծառայության բժշկուհի, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Թումանյանի բաժնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել