Բրազիլիայի երեք հիվանդանոցի գիտնականները պարզել են, թե սեքսում որ դիրքերն են ամենավտանգավորները։ Պարզվել է՝ ամենից վտանգավորը «կինը վերեւից» դիրքն է։ Հենց այդ դիրքն է սեռական օրգանի կոտրվածքների՝ (խոռոչային մարմինների եւ սպիտակուցային թաղանթի ճողվածք) հետազոտության ընթացքում գրանցված դեպքերի առնվազն կեսի պատճառ դարձել։ Իսկ ամենաանվտանգը «միսիոներական» դիրքն է ճանաչվել։
Այդպիսի եզրահանգումների եկած գիտնականները վերլուծել են վերջին 13 տարիների ընթացքում գրանցված նման վնասվածքներ ստանալու դեպքերը (ընդամենը 42 դեպք է վերլուծվել)։
Պարզվել է, որ, այսպես կոչված, օրգանի կոտրվածքի դեպքը 28 անգամ տեղի է ունեցել հետերոսեքսուալ սեռական ակտերի ժամանակ, 4-ը՝ միասեռական կապի, 6-ը՝ ձեռքերով ստիմուլյացիայի դեպքում, իսկ չորս դեպքում էլ հիվանդներն այդպես էլ չեն կարողացել վերլուծել, թե ինչ է իրենց հետ կատարվել։
Ինչո՞վ է վտանգավոր «կինը վերեւից» դիրքը։ Հավանաբար հարցն այն է, որ երբ կինը գտնվում է վերեւում, նա առնանդամի վրա է ուղղում իր մարմնի ամբողջ զանգվածը եւ չի կարողանում կանգնեցնել շարժումը, եթե ներթափանցումը սխալ է տեղի ունենում։
Ի դեպ, կնոջ չորեքթաթ կանգնած լինելու դիրքին բաժին է ընկնում եւս 29% «կոտրվածք»։ Տուժածներից ոմանք պնդում են, որ այդ դիրքում իրենք լսել են խոռոչավոր մարմինների ճեղքվածքի ձայնը, որից էլ ենթադրվում է, որ կոտրվածք է առաջացել։ Նրանք բոլորն էլ անմիջապես կամ 5-6 ժամվա ընթացքում ցավ են զգացել։
«Մեր հետազոտությունն ապացուցում է այն փաստը, որ «կինը վերեւից» դիրքը սեռական օրգանի կոտրվածքի պոտենցիալ վտանգ է ներկայացնում։ Երբ տղամարդն է ղեկավարում գործընթացը, վերջինս ցավոտ զգացողությունների դեպքում շարժումը կանգնեցնելու ավելի շատ շանսեր ունի՝ նվազագույնի հասցնելով առնանդամին հասցրած վնասը»,- պնդում են հետազոտության հեղինակները։
Սաուդյան Արաբիայում անցկացրած եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ չամուսնացած տղամարդիկ ավելի հաճախ են առնչվում այդ տեսակի վնասվածքներին, քան ամուսնացածները։ 1997-2005 թթ. ի վեր Ասիրի հիվանդանոցում գրանցված կոտրվածքների հիմնական պատճառը եղել է մաստուրբացիան։ Իսկ Վաթերլոյի համալսարանի կանադացի գիտնականները մեջքի հատվածում ցավեր ունեցող եւ նստակյաց ապրելակերպ վարող տղամարդկանց խորհուրդ են տալիս Doggie-Style դիրքը փորձել, քանի որ վերջինս թույլ է տալիս խուսափել ողնաշարային վնասվածքներից։