Իշխանություններն այս օրերին գլուխ են գովում, թե 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով), միամիտ մարդիկ էլ հավատում են, թե հաջորդ տարի ավելի լավ են ապրելու։

Այ միամիտնե՛ր, ավելացված գումարները հո հասարակ ժողովրդի համար չե՞ն, այլ միայն իշխանավորների․ դրանով իրենք իրենց միլիոններով պարգևավճարներ են բաժանելու, իսկ տակը մնացած կոպեկներով ամանորյա միջոցառում կկազմակերպեն ու մի քանի սոված մարդկանց հոթդոգներ կբաժանեն՝ հանրության վրա ծախելով, թե իբր ժողովրդին լավություն են անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել