Այ միամիտնե՛ր, ավելացված գումարներով իրենք իրենց միլիոններով պարգևավճարներ են բաժանելու, հո հասարակ ժողովրդի վրա չե՞ն ծախսելու


10:21 , 25 դեկտեմբեր, 2019

Իշխանություններն այս օրերին գլուխ են գովում, թե 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով), միամիտ մարդիկ էլ հավատում են, թե հաջորդ տարի ավելի լավ են ապրելու։

Այ միամիտնե՛ր, ավելացված գումարները հո հասարակ ժողովրդի համար չե՞ն, այլ միայն իշխանավորների․ դրանով իրենք իրենց միլիոններով պարգևավճարներ են բաժանելու, իսկ տակը մնացած կոպեկներով ամանորյա միջոցառում կկազմակերպեն ու մի քանի սոված մարդկանց հոթդոգներ կբաժանեն՝ հանրության վրա ծախելով, թե իբր ժողովրդին լավություն են անում։