Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր ֆեյսբուքյան էջում նոր նախընտրական լուսանկար է հրապարակել՝ սև ու սպիտակ ֆոնով և «Նրանք հետապնդում են ոչ միայն ինձ, այլ նաև ձեզ: Ես պարզապես կանգնած եմ նրանց ճանապարհին» գրառմամբ: Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործերին և ակնկալվող դատավարությանը:

Նման՝ «Իրականում նրանք ոչ թե իմ, այլ ձեր հետևից, պարզապես ես կանգնած եմ նրանց ճանապարհին» բովանդակությամբ գրառմամբ լուսանկար էր օրերս հրապարակել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կապված Ներկայացուցիչների պալատի կողմից իր դեմ նախաձեռնված իմփիչմենթի գործընթացի հետ:

Իսկ բոլորից առաջ նույնանման ֆոտո էր տարածել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով որոշակի ներքաղաքական խնդիրների է բախվել քաղաքացիության վերաբերյալ նոր օրենքի պատճառով, որը չի տարածվում մուսուլմանների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել