Mediaadvocate.am-ը գրում է.

2019թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 117 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 89-ը՝ չեզոք։

Այս տասնօրյակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են գրեթե հավասար թվով բացասական և դրական հոդվածներ. մի փոքր առավել են բացասականները։

Նարեկ Սամսոնյանը 101 փաստ է ներկայացրել իշխանությունների մասին, այդ փաստերից մեկում ասված է, որ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ 2008 թ. մարտի 1-ին Զինված ուժերի զինծառայողները նույնպես մասնկացություն են ունեցել ու հատուկ ցուցակներով նաև վճարվել են։ Ի հակառակ ՀՔԾ պետի, Փաշինյանի կառավարության անդամ Դավիթ Տոնոյանը և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այդ պնդումը հերքել են։

Հրապարակումներից մեկի համաձայն, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանում է հայտնվել օգոստոսին։ Ըստ որոշ աղբյուների, զինծառայողը լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ, հերքելով այդ լուրեըը, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել