Hraparak.am-ը գրում է.

Մինչեւ 2027 թվականը Թուրքիան մտադիր է կառուցել վեց սուզանավ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական արտադրության առաջին՝ Piri Reis սուզանավի գործարկման հանդիսավոր արարողության ժամանակ՝ Գելջուկում, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւմուտքում։

Ըստ Էրդողանի, ամեն տարի կկառուցվի մեկ սուզանավ։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը, հավելելով, որ գործարկված սուզանավը 1850 տոննա է, ունի 68,3 մետր երկարություն եւ 6,3 մետր լայնություն։ Անձնակազմը՝ 40 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել