Antifake.am-ը գրում է․
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հեղինակավոր TIME շաբաթաթերթի էջերից մեկը և մեկնաբանել.
«Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»:
Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Time»-ը:»:
Փաշինյանի այս գրառումով կիսվեց նաև Կառավարության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ «TIME-ն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին:
Ամսագիրը Հայաստանը բնորոշել է որպես «Կովկասյան վագր»՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:»
Հետաքրքիր է, սակայն, այն փաստը, որ հրապարակումը արված է «The Intelligent Invester»-ի կողմից, ինչպես փաստում է ֆեյսբուքյան օգտատեր Վիլյամ Բայրամյանը: Պետք է նկատել նաև, որ ТIME-ը ոչ թե ամսագիր է, ինչպես ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը, այլ շաբաթաթերթ:
TIME շաբաթաթերթի «The Intelligent Investor» բաժինը մատուցում է «բրենդավորման, բովանդակության, հրապարակումների և սոցիալական ցանցերում» ծառայություններ, որոնք կօգնեն ներդրողներին ճիշտ ընտրություն կատարել: Ծառայության բաժնում նշվում է, որ ինչ էլ որ լինի գովազդվող սուբյեկտը, «The Intelligent Investor»-ը կստեղծի այնպիսի միջավայր, որը կնպաստի վերջինիս սուբյեկտայնության աճին և հնարավորություն կտա հասնել դրված նպատակներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ