ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամասից փախուստի դիմած զինվորի միջադեպին:

«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քրգործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել