Պողոսների վարչապետը իսկական նվաճում է համարում, որ մարդկանց հետապնդում է ,ծեփում է պատերով,թաթիկներ է կտրում ,իսկ որ ամենակարևորն է `վարկաբեկում երկրի երկրորդ և երրորդ նախագահներին: Նախագահներ ,ովքեր Արցախյան պատերազմի հերոսներ են: Այսօր անպատժելիության բացառիկ զգացումներով սահմանադրությունը մեկ ու կես տարվա մեջ մի քանի անգամ խախտած իմ քայլականները ամենուր ատելության քարոզ են անում : Բարձր ամբիոններից հրապարակավ, վիրավորում են տարիների ճանապարհ անցած կուսակցության`ՀՅԴ -ին ,անվանելով զրո կուսակցություն:Այնպիսի արտահայտություններ են անում, որն ընդհանրապես բնորոշում է անպատժելիության բացառիկ կարգավիճակը, որն այսօր ունի «թավշյա» հեղափոխությունը: ԱԺ ամբիոնից պատգամավորները իրենց գործընկերներին հայտարարում են ,որ առանց ձեզ էլ կարող ենք։ Իսկ իշխանական թևը համագործակցության կոչ է անում։ Ու՞մ եք անում այդ կոչը։ Ի՞նչ է նշանակում համագործակցության կոչը :Ընդհանրապես ձեր ինչի՞ն է պետք ընդդիմությունը։ Ոչ թե դասական իմաստով, այլ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական բոլոր բարձունքները գրավելուց հետո։ Ավելին, հարց է առաջանում խորհրդարանական մյուս քաղաքական ուժերն ի՞նչ գործ ունեն այսօրվա Ազգային Ժողովում, եթե մտածենք ,որ առաջիկա 4 տարում նրանք չեն կարողանալու ազդել բացարձակապես ոչ մի օրինագծի ընդունման կամ չընդունման վրա։ Իսկ վարչապետը ասում է՝ թողեք ինքս որոշեմ, թե ինչպես « երթևեկել»` հեծանիվով թե ինքնաթիռով:Հասկանու՞մ եք, անպատժելիության զգացումը արդեն ոչ միայն պատասխանի մեջ է` այլ արդեն ոճի մեջ է:Անպատժելիությունը «ազնվության »միակ եղանակն է ` հրեշի ձեռքին։ Վարչապետը իր բոլոր ելույթներում բոլոր քաղաքական ուժերին համերաշխության կոչ է անում և հատուկ նշում է. «թավիշից» հետո ամենանպաստավոր ժամանակն է իրականացնելու « ազգանվեր» ծրագրերը ,ինչպես նաև նպաստել ներգաղտին ,կոչ է անում առաջ նայել։ Այսինքն «թավիշը» կոչ է անում,ինչպես ասեց երկրորդ նախագահը ,որ մանկուրտ լինելու ավելի լավ ժամանակ չկա: Հենց այդ « թավիշը» ամբողջ երկրին կոչ է անում մանկուրտ լինել և թույլ տալ, որ իրենք աշխատեն:Այսինքն, մաքուր էջը շփոթում է մանկուրտության հետ։ Իսկ մաքուր էջից սկսելու կոչ կարող է անել միայն առողջ ընդդիմությունը։ Իշխանության գործը մանկուրտներին ապավինելն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: