Operativ.am-ը գրում է.

Լեհաստանի Գերագույն դատարանը հայտարարել է, որ երկիրը կարող է լքել Եվրամիությունը իշխող ազգայնականների ծրագրերի պատճառով, որոնք թույլ են տալիս հեռացնել դատավորներին, եթե նրանք կասկածի տակ դնեն կառավարության դատական բարեփոխումների օրինականությունը, հաղորդում է Reuters-ը:

Դատարանը հայտարարել է, որ այդ ծրագրերը կարող են հակասել եվրոպական օրենսդրությանն ու խորացնել Բրյուսելի եւ իշխող «Օրենք եւ արդարություն» (PiS) կուսակցության միջեւ հարաբերություններում առկա լարվածությունը:

«Լեհական օրենսդրության եւ ԵՄ օրենսդրության միջեւ հակասությունները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն նրան, որ երկիրը կարող է լքել ԵՄ-ը»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ:

ԵՄ-ը PiS-ին մեղադրել է դատական իշխանության քաղաքականացման մեջ: Կուսակցությունը պնդում է, որ իր բարեփոխումներն անհրաժեշտ են դատական համակարգի արդյունավետությունը մեծացնելու համար:

Երկրի Գերագույն դատարանը հայտարարել է նաեւ, որ ենթադրյալ օրինագիծը նախատեսված է նրա համար, որպեսզի PiS-ի դաշնակիցը, երկրի նախագահ Անջեյ Դուդան կարողանա ընտրել դատարանի ղեկավարին մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան մայիսին:

ԳԴ ներկայիս ղեկավար Մալգորզատա Գերսդորֆը պետք է հեռանա ապրիլին: Նա նշանակվել էր մինչ PiS-ի իշխանության գալը եւ բացահայտ քննադատում էր կուսակցության բարեփոխումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել