Մահաթմա Գանդին 20-րդ դարի ամենահայտնի մարդկանցից մեկն է։ Նրա ծննդյան օրը տոն է ոչ միայն ողջ Հնդկաստանի համար, այլ նաև ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է որպես բռնության դեմ պաքարելու օր։
Գանդին արել է ամեն ինչ, որպեսզի Հնդկաստանը անկախանա բրիտանական կառավարությունից։ Նրա բռնություն չգործադրելու քաղաքականությունը և ազատության համար պայքարելու փիլիսոփայությունը մի շարք նշանավոր շարժումների հիմք են դարձել։
Գանդին գրող էր և հոգևոր առաջնորդ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ավելի քան 100 հատորով։ Նրան անվանում են Մահաթմա, այսինքն՝ Հոգով մեծ։
Նա ոգեշնչել է շատերին, այդ թվում՝ նաև Մարտին Լյութեր Քինգին և Նելսոն Մանդելային։
Ահա Գանդիի 11 ամենաոգեշնչող մտքերը՝ կյանքի, սիրո, իրավունքի և մարդկային լինելու մասին։
- Մարդու մեծագույն կարողությունը ոչ թե աշխարհը փոխելու մեջ է, այլ ինքն իրեն փոխելու։
- Մի կորցրեք հավատը մարդկային լինելու հանդեպ։ Այն նման է օվկիանոսի. եթե մի քանի կաթիլն աղտոտվում են, օվկիանոսը դրանից անպետք չի դառնում։
- Մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ բավարարված է իր ունեցվածքով։ Նրանք, ովքեր դժգոհ են, որքան էլ որ ունենան, դառնում են սեփական ցանկությունների ստրուկները։
- Թույլը երբեք չի ներում։ Ներելն ուժեղների հատկությունն է։
- Ապրիր այնպես, ասես վաղը մահանալու ես։ Սովորիր այնպես, ասես ապրելու ես հավերժ։
- Ճշմարտությունը գտնվում է մարդու սրտի մեջ, սակայն յուրաքանչյուրը յուրովի է տեսնում այն։ Ոչ ոք չպետք է ստիպի ուրիշին գործել ճշմարտության սեփական տեսակետին համապատասխան։
- Տարվա մեջ երկու օր կա, երբ մենք ոչինչ անել չենք կարող։ Այդ օրերը երեկն ու վաղն են։
- Մի դատիր ուրիշներին։ Եղիր սեփական դատավորը և կլինես երջանիկ։ Եթե փորձես դատել ուրիշներին, ապա կայրվես։
- Հարաբերությունները հիմնված են չորս սկզբունքների վրա՝ հարգանք, ընդունում, բարձր գնահատական և լինել հասկանալի։
- Ամենօրյա կյանքում կատարելագործեք արդարամտությունը, համբերությունը և բարիությունը։ Սա բռնություն չգործադրելու ամենառաջին քայլն է։
- Ձեր կյանքի յուրաքանչյուր պահը յուրահատուկ է, իսկ տիեզերքը լիառատ է։ Բավական է միայն պարզ խնդրել, և այն ամենը, ինչ կցանկանա ձեր սիրտը, կգա ձեզ մոտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել