Factor.am-ը գրում է.

«Հանրապետությունից կապիտալ է արտահոսում դուրս, խոսքն ուղղակի ներդրումների մասին է»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ըստ նրա, հետաքրքիր վիճակ է ստեղծվել՝ եթե Հայաստանը հեղափոխության մեջ է, պետք է ներդրումների բում լիներ, սակայն ինչքան գումար մտնում է հանրապետություն, մոտավորապես այդքանն էլ դուրս է գալիս։

«Եթե վերցնում ենք իրական ներդրումները, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գումարի ներհոսքն ու արտահոսքը երկու անգամ ավելի քիչ է եղել, քան 2018 թվականին։ Եթե 2019-ին տարբերությունը եղել է 32 միլիարդ դրամ, ապա 2018-ին եղել է 61 միլիարդ դրամ։ Հիմա եկեք հասկանանք, թե սա ինչի՞ն է վերաբերվում։ Ամենամեծ բլոկը ներհոսք-արտահոսքի, վերաբերում է գազի և էլեկյտրաէներգիայի բլոկին։ 2019-ի հունվար սեպտեմբերին ուղղակի ներդրումները եղել են 157 միլիարդ, արտահոսել է 131 միլիարդ, այսինքն, համարյա ներդրում չկա»,-ասում է Միքայել Մելքումյանը։

Ըստ նրա, հետհեղափոխական իրավիճակում Հայաստան կամ ներդրում չի գալիս, կամ շատ քիչ է գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել