Panorama.am-ը գրում է.

«Եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշում կայացնի Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ, ապա մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում, հետևաբար որևէ պատասխանատվություն չենք շարունակի կրել Երևանի ավագանիում իրականացվող գործունեության համար»,-ԱԺ-ում հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, այս հարցը մի քանի անգամ քննարկման առարկա է դարձել։ Կուսակցությունը ստանում է հազարավոր նամակներ, մեդիա թիմը հետևում է արձագանքներին, դրանք ներկաացնում կառավարման խորհրդին։

«Քաղաքացիներին ուզում ենք ասել, որ մենք լսում ենք ձեզ, լսել ենք ձեզ, ձեր ձայները հասնում են մեզ։ Եվ այո, դրանից բխող քայլեր ենք քննարկում»,-ասաց Մարուքյանը։

Նա նշեց, երեկվա նիստում հնչած հայտարարություններից հետո իրենց սկսել են շատ գրել, հարցեր հնչեցնել, ի պատասխան հայտարարություն է տարածվել ու հրատապ ասուլիս հրավիրվել։

«Այս արձագանքը պետք է հետագայում ունենա կառավարման խորհրդի կողմից կայացվելիք որոշում»,-ասաց նա։

Ասուլիսին մասնակցող կուսակցության անամ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ կուսակցությունն ունի սահմանված օրակարգ, որից պարբերաբար շեղվում  է «Լույս» խմբակցությունը։

«Հետևաբար մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում կամ ի՞նչ ձևաչափով է նպատակարհարմար շարունակել, մենք պետք է կրենք պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը»,-ասաց Թանդիլյանը։

Նրա խոսքով, կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ համաձայն չէ ու դրա վրա ազդեցություն չունի ցուցաբերվող վարքագծի վրա։

Հարցին, հնարավո՞ր է Խաժակյանին հետ կանչելու մտադրության վրա ազդե՞լ են քաղաքային իշխանութունները, Էդմոն Մարուքյանը բացասական պատասխան տվեց։

«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք։ Դավիթ Խաժակյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի,  նաև օրինակելի  գործիչ է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ։ Բայց նաև միևնույն ժամանակ կան իրավիճակներ, որոնք Դավիթ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը պատասխանատվություն է կրում դրանց համար՝ որպես խմբակցության ղեկավար, այդ պատասխանատվությունը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա։ Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են ոչ մեր անդամների պատճառով, մենք ինչքա՞ն կարող ենք մեկնաբանել, դա մեզ համար լուրջ խնդիր է»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել