Տեղի է ունենում ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ վերջինս այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»:

Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսին առաջարկում ենք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել