Pastinfo.am-ը գրում է.

Երեկ տեղի ունեցած քննարկման արդյունքում ջերմուկցիները  որոշել են թույլ չտալ «Լիդիան Արմենիային» կատարի ձմեռացման աշխատանքներ։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրուցում ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Նա նշեց, որ որոշումը կայացվել է միաձայն և քննարկմանը, բացի  տեղի բնակիչներից մասնակցել են նաև բնապահպան Անի Խաչատրյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը և այլոք։

Հիշեցնենք, որ քննարկումը վերաբերում է ՀՀ փոխոստիկանապետի, բարձրաստիճան ոստիկանների և Վայոց ձորի մարզպետի այն առաջարկին, որ բնակիչները թույլ տան Ամուլսարի տարածքում գտնվող գույքը ձմեռացվի։

Հարցին, մտավախություն չկա՞, որ ոստիկանները ուժ կկիրառեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ փոխոստիկանապետն արդեն մեկ անգամ առաջարկել է բացել ճանապարհը, Բունիաթյանը պատասխանեց. «Ճանապարհները փակելու հենց առաջին օրվանից կա այդ  տարբերակը, որ կարող է նման բան լինել, սակայն այնպես չէ, որ մենք դրա պատճառով պետք է դադարեցնենք մեր պայքարը կամ ճանապարհը բացենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել