Ջոն Լենոնի լեգենդար կլոր ակնոցը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 183 հազար դոլարով:
Լոտի նկարագրության մեջ ասվում է, որ Լենոնը այս ակնոցը ստացել էր Ռիչարդ Լեսթերի «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում իր դերի համար, սակայն շուտով այդ աքսեսուարը դարձել է նրա կերպարի մի մասը:
Ակնոցը վաճառքի է հանել The Beatles-ի հարվածող Ռինգո Սթարի վարորդը՝ Ալան Հերինգը:
Ակնոցը Հերինգի մոտ է հայտնվել, երբ երաժիշտը այն թողել է մեքենայում և չի ցանկացել հետ վերցնել, քանի որ ապակիներից մեկը դուրս եկած է լինում:
Նոր գնորդի անունը անհայտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել