Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ կինոպրոդյուսեր համարվող Հարվի Վայնշտեյնը և սնանկ ճանաչված Weinstein Co կինոստուդիայի տնօրենների խորհուրդը 25 մլն դոլարի նախնական համաձայնության են եկել տասնյակ կանանց հետ, որոնք Վայնշտեյնին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների իրականացման համար:

Ինչպես հաղորդում է reuters.com-ը, այս մասին հայտնի է դարձել երկու կողմերի բանակցային գործընթացում ներգրավված փաստաբաններից:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեքս սկանդալը պայթել էր 2017թ. հոկտեմբերին, երբ Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար մեղադրել էր ավելի քան 70 կին: Սակայն կինոպրոդյուսերը հերքել էր դրանք՝ ընդգծելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխհամաձայնության արդյունքում:

Նշվում է, որ մեղադրվող կողմը տուժած կանանց պետք է ընդհանուր առմամբ 47 մլն դոլար վճարի: Հայտնի է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Վայնշտեյնին ցմահ ազատազրկում է սպառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել