Յուրաքանչյուր երկիր յուրովի է իր սեփական մշակույթով ու արժեհամակարգով: Մշակույթի մի մասն են կազմում նաև արգելքները կամ, այսպես կոչված, տաբուները: Մենք ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենատարօրինակ արգելքներից կամ տաբուներից մի քանիսը։ 

Իտալիան աշխարհի ամենառոմանտիկ երկրներից մեկն է, բայց զգույշ եղեք այստեղ հայտնվելու դեպքում Ձեր սիրելիին համբուրելիս: Իտալական Էբոլի քաղաքում արգելված է համբուրվել մեքենա վարելու ընթացքում: Օրենքը խախտելու համար Դուք կարող եք տուգանվել մի քանի հարյուր դոլարի չափով:

Եթե որոշել եք անցկացնել ձեր հանգիստը Սինգապուրում, ապա համոզվեք, որ ձեզ հետ մաստակ չեք վերցրել: 2004 թվականին այս երկրում խստիվ արգելվեց մաստակի ներմուծումը: Համաձայն այս օրենքի՝ չի թույլատրվում վաճառել կամ գնել մաստակ Սինգապուրում: Իսկ մաստակը դրսում գցելու համար ստիպված կլինեք վճարել 500 դոլար տուգանք:

Վիկտորիայում՝ Ավստրալիայի ամենախիտ բնակեցված երկրորդ քաղաքում, չի թույլատրվում փոխել լամպը, եթե Դուք չունեք էլեկտրատեխնիկի որակավորում: Այս օրենքին չենթարկվողները պետք է վճարեն տուգանք՝ մինչև տասը ավստրալական դոլարի չափով:

Հավայան կղզիները ամառային հանգիստն անցկացնելու հիանալի վայր է, բայց եթե դուք սիրում եք երգել երեկոյան, ապա ավելի լավ է՝ ընտրեք ուրիշ տեղ հանգստի համար:
Հավայան կղզիների մայրաքաղաքում՝ Հոնոլուլուում, արգելվում է բարձրաձայն երգել մայրամուտից հետո:

Տարօրինակ արգելքով է առանձնանում Լեհաստանի քաղաքներից մեկը: Այստեղ Վինի Թուխի մուտքն արգելված է երեխաների համար նախատեսված խաղավայրերում: Տեղական հեղինակությունների կարծիքով՝ Վինին կիսամերկ է և ունի կասկածելի գրավչություն, ինչը միանգամայն անհամապատասխան է երեխաներին ու նրանց մանկական անմեղությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել