Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին միլիոնավոր դրամների անանուն նվիրատվություններ են արվում, ու այդ հանգամանքը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս։
Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ ոմանք ուղղակի «մուծվում» են հիմնադրամին՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով, կամ, ասենք, ոմանք նվիրատվությունների դիմաց ինչ-որ բան ստանալու ակնկալիք ունեն, իսկ մյուսներն ուղղակի կեղտոտ փողեր են շրջանառում նաև էդ հիմնադրամով (վերջիվերջո, վարչապետի տիկինն է ասել, որ իրեն չի հետաքրքում գումարի ծագման պատմությունը)։
Ամեն դեպքում՝ անհրաժեշտ է թափանցիկ ձևով տեղեկացնել ֆինանսական աղբյուրների մասին, թե չէ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, որի մասին էլ անընդհատ բարձրաձայնում են մասնագետները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել