Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին միլիոնավոր դրամների անանուն նվիրատվությունները ենթադրությունների տեղիք են տալիս


11:46 , 12 դեկտեմբեր, 2019

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին միլիոնավոր դրամների անանուն նվիրատվություններ են արվում, ու այդ հանգամանքը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս։

Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ ոմանք ուղղակի «մուծվում» են հիմնադրամին՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով, կամ, ասենք, ոմանք նվիրատվությունների դիմաց ինչ-որ բան ստանալու ակնկալիք ունեն, իսկ մյուսներն ուղղակի կեղտոտ փողեր են շրջանառում նաև էդ հիմնադրամով (վերջիվերջո, վարչապետի տիկինն է ասել, որ իրեն չի հետաքրքում գումարի ծագման պատմությունը)։

Ամեն դեպքում՝ անհրաժեշտ է թափանցիկ ձևով տեղեկացնել ֆինանսական աղբյուրների մասին, թե չէ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, որի մասին էլ անընդհատ բարձրաձայնում են մասնագետները։