Tert.am-ը գրում է․

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին հայտնել է, որ իրավապահներին օգտատերերի գաղտնագրված տվյալներին, այդ թվում՝ սոցցանցի մեսենջերների հաղորդագրություններին, հասանելիություն չի տրամադրի: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության նամակը:

Նշվում է, որ փաստաթուղթը հրապարակվել է ամերիկյան սենատում երեքշաբթի նախատեսված լսումներից առաջ, որոնց ընթացքում Facebook-ի և Apple կորպորացիայի ղեկավարները պետք է Բարրին ցուցմունք տան: Facebook-ն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ կառավարությանը բեկդորի (խմբ.՝ ալգորիթմի թերությունը, որն այն ստեղծողի կողմից կանխամտածված է դրվել տվյալներին չթույլատրված հասանելիություն ունենալու համար) տրամադրումը կարող է մեսենջերներից օգտվողների անվտանգությունը կասկածի տակ դնել:

Ընկերությունից հայտնել են, որ այդ տեղեկությունները կարող են հանցագործների, հաքերների և ռեպրեսիվ վարչակազմերի համար իսկական նվեր լինել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Facebook սոցիալական ցանցը մրցակիցների վրա ճնշումներ է գործադրել՝ օգտագործելով օգտատերերի տվյալները: Այս մասին տեղեկացնում է NBC-ն՝ հղում անելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել