IQOS-ին անցնելու պատճառներն ամենաճիշտը գիտեն հենց IQOS օգտատերերը։ Հարցրեք նրանց՝ ինչո՞ւ IQOS, և կլսեք տարբեր առավելությունների մասին, որ այն տալիս է նրանց։ Այս հոդվածում խմբավորել ենք այդ հարցին ամենահաճախ հնչող պատասխանները IQOS օգտատերերից։

  1. IQOS-ն ավելի քիչ վնասակար է առողջության համար, քան սիգարետը

Անկասկած, առողջության համար լավագույն տարբերակը ընդհանրապես ծխելուց հրաժարվելն է։ Սակայն աշխարհում կան մեծ թվով չափահաս ծխողներ, ում համար ծխելը սովորություն է, պահանջ, ապրելակերպ։ Նախկինում տարածված կարծիք էր, որ ծխելու վնասակարության հիմնական պատճառը նիկոտինն է։ Իսկ իրականում պատճառը ծխախոտի այրման հետևանքով արտազատվող վնասակար նյութերն են, որ հիմնական վնասն են հասցնում ծխողի օրգանիզմին։ Հենց ծխախոտի այրման երևույթի վերացումն էլ ընկած է IQOS-ի ավելի քիչ վնասակար լինելու հիմքում։

Քանի որ IQOS օգտագործելիս ծխախոտը ոչ թե այրվում է, այլ տաքացվում, հետևաբար, բացակայում են այրման ընթացքում առաջացող վնասակար նյութերը։ Չկա այրում, ինչի արդյունքում IQOS-ն արտազատում է 95%-ով պակաս վնասակար նյութեր սիգարետի համեմատ։ Սարքը օգտագործելով՝ նախկին ծխող մարդու օրգանիզմը սկսում է զգալ այդ փոփոխության դրական հետևանքները։ Արդեն 2-3 շաբաթ IQOS օգտագործելուց հետո օգտատերերը սկսում են աստիճանաբար ձերբազատվել  «ծխողի հազից» և ավելի ազատ են իրենց զգում ֆիզիկական աշխատանք կատարելիս։

  1. IQOS օգտագործում են փակ տարածքներում 

IQOS-ում այրման գործընթաց չկա, հետևաբար, այն չի կարող այրել նաև շրջակայքը, օրինակ՝ սեղանի ծածկոցը կամ բռնկել հրդեհ։ Նաև վերջինիս օգտագործման արդյունքում ծուխ չի առաջանում։ Արտազատվում է միայն աերոզոլ, որը սիգարետի ծխի նման չի ներծծվի վարագույրների մեջ՝ փոխելով սենյակի օդը։

  1. IQOS-ը ամբողջացնում է կերպարը

IQOS նախընտրում են ոչ միայն ավելի քիչ վնասակար լինելու համար, այլ այն տեսքի ու կարգավիճակի համար, որ այն տալիս է։ Հիշո՞ւմ եք, ասենք, ռեստորան գնալիս գնում էին PARLIAMENT կամ SOBRANIE, որպեսզի ավելի վստահ այն գրպանից հանեն ու դնեն սեղանին։ Իմիջ․․․ IQOS-ն իմիջ է, ինչպես, օրինակ, Apple Watch-ը, Jawbone-ը կամ Airpods-ը։

  1. 2 անընդմեջ օգտագործում՝ առանց ընթացքում լիցքավորելու

«IQOS-դ մի հատ կտա՞ս»։ Ընկերոջդ ես տալիս IQOS-դ մի օգտագործման համար, ու մտքումդ հաշվում ես, որ նրա օգտագործելուց հետո 4 րոպե էլ պետք է սպասես, մինչև բռնիչը վերալիցքավորվի, որ դու օգտագործես։ Կամ լուրջ ու լարված խոսակցության ընթացքում ուզում ես միանգամից 2 սթիք օգտագործել։

Դեպքերը, երբ կուզենաս սարքդ օգտագործել 2 անգամ անընդմեջ, շատ են։ IQOS 3 DUO նոր մոդելով այդ հարցը լուծված է։ Այն տրամադրում է 2 անընդմեջ օգտագործման հնարավորություն։

  1. Ավելի արագ լիցքավորում

2 սթիք օգտագործելուց հետո մինչև հաջորդ օգտագործումը IQOS 3-ը լիցքավորվում է 3 ր 30 վրկ-ում, իսկ 2.4 Plus-ը՝ 4 ր 10 վրկ-ում։ IQOS 3 DUO-ում այդ ժամանակն ընդամենը 1 րոպե 50 վայրկյան է։ Բացի այդ՝ նոր մոդելին ավելացվել է չծախսված լիցքավորումն օգտագործելու հատկություն։ Օրինակ, եթե առաջին 2 սթիքերը օգտագործվել են ավելի արագ, քան առավելագույնը նախատեսված է (6  րոպե), այդ խնայված լիցքավորումը օգտագործվում է հաջորդ լիցքավորման ժամանակը կրճատելու համար։ Օրինակ՝ 1 րոպե 50 վայրկյանի փոխարեն բռնիչը կարող է լիցքավորվել ավելի արագ՝ ընդհուպ սկսած 10 վայրկյանից։

  1. Լավագույն սպասարկման մոդել

Շատերի կարծիքն է․ IQOS-ի հաճախորդների սպասարկումը լավագույններից է Հայաստանում։ Սպասարկման մակարդակն այնպիսին է, որ երբ սարքիդ հետ խնդիր ես ունենում, այն ոչ միայն քեզ չի նյարդայնացնում, այլև նույնիսկ հաճելի է։ Մի զարմացեք․ խնդիր ունենալու դեպքում մոտենում ես ցանկացած IQOS սրահ, և սարքդ արագ փոխարինվում է նորով։ Միակ նախապայմանն է, որ սարքը լինի երաշխիքային ժամկետի մեջ։ Իսկ այդ ընթացքում դու սուրճ կամ թեյ ես վայելում հարմար ու լուսավոր սրահում։ Կամ չգիտե՞ս IQOS գնել, թե ոչ, քեզ կտրամադրեն 7-օրյա անվճար օգտագործման հնարավորություն։

  1. IQOS-ը հիգիենիկ է, նույնիսկ ճապոնական ստանդարտներով

Ով ծանոթ է Ճապոնիայի մշակույթին, գիտի՝ ինչքան են այդ երկրի բնակիչները գնահատում մաքրությունը, հիգիենան, ուրիշների անձնական տարածքի նկատմամբ հարգանքը։ Եվ այդպիսի մշակույթ ունեցող երկրում IQOS-ն ավելի տարածված է, քան սիգարետը։ Սարքի օգտագործումից հետո մազերին, ձեռքերին և հագուստին տհաճ կպչուն հոտ չի մնում։ Ու եթե դու գործնական հանդիպման ես կամ, ասենք, ժամադրության, կարող ես հանգիստ օգտագործել մինչև գնալը՝ վստահ լինելով, որ դիմացինին տհաճ չի լինի։ 

  1. IQOS-ից հետո ատամների վրա նստվածք և բերանում տհաճ հոտ չի մնում

Ատամնաբույժներն ըստ մարդու ատամների կարող են հասկանալ՝ ծխում է նա, թե ոչ։ Սիգարետից ատամների վրա առաջանում է նստվածք, որը սովորական ատամի խոզանակով չի անցնում և ժամանակի ընթացքում այնքան է ներծծվում ատամների էմալի մեջ, որ փոխում է ատամների գույնը։ IQOS-ն ավելի հիգիենիկ տարբերակ է նաև ատամների խնամքի տեսանկյունից։

Ի տարբերություն սիգարետի՝ IQOS-ի օգտագործումից հետո բերանում տհաճ հոտ չի մնում։ Բացատրությունը հետևյալն է․ սիգարետի տաք ծուխը սկսում է քայքայել լորձաթաղանթը և ազդել լիզոցիմի (թքի մեջ պարունակվող հակաբակտերիալ մասնիկ) արտադրության վրա։ Լիզոցիմի պակասը հանգեցնում է բերանում բակտերիաների շատացման, որն էլ հանգեցնում է տհաճ հոտի առաջացման։ Քանի որ IQOS-ի աերոզոլի ջերմաստիճանը սիգարետի ծխի ջերմաստիճանից ցածր է, այն չի վնասում թքագեղձերը և չի հանգեցնում դրանից բխող բացասական հետևանքների։

  1. IQOS-ը թրենդ է

Բոլորս ուզում ենք լինել ժամանակակից, բռնել ժամանակի թրենդի ալիքը։ Տեխնոլոգիապես հագեցած, կատարելագործված այլընտրանքներ ունենալը նորաձև է։ Սիգարետների դարն արդեն անցել է․ նոր թրենը IQOS-ն է։ Փողոցում, սրճարաններում ավելի շատ ենք տեսնում սարքը օգտագործողների, տեսնում ենք հայտնի մարդկանց, ովքեր նախընտրում են IQOS։

  1. IQOS օգտագործողներին շրջապատի մարդիկ դադարել են անընդհատ «մեղադրել»

Ինձ տհաճ է սիգարետի ծուխը, հոտը, մոխիրը, և ես չեմ սիրում, երբ ծխում են իմ ներկայությամբ։ Իմ պես շատերն են։ Ծխող մարդկանց խնդրում ենք փակ տեղանքից դուրս ծխել, մի քիչ հեռու կանգնել, և այլն։ IQOS օգտագործող մարդիկ այդ խնդիրները չունեն։ Մենք տեսնում ենք սրճարաններում նստած մարդկանց, ովքեր IQOS են օգտագործում իրենց չծխող ընկերների ներկայությամբ, փակ տարածքներում, և այլն։ Կանայք իրենց ծխող ամուսիններին IQOS են նվիրում՝ իրենց և դիմացինի համար ավելի քիչ վնասակար ու հարմարավետ այլընտրանք։

Իսկ քո՝ IQOS-ին անցնելու պատճառները համընկա՞ն նշվածների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել