Լսեցի մեր ընկեր Հակոբյան Հրաչի ելույթն այն մասին, որ ծխողները պետք է դառնան վտարանդի, սկզբում ջղայնացա, մի բան սկսեցի գրել: Հետո մի հատ ծխեցի (դե ծխցրեց, բնականաբար, էդ ելույթը), ժպտացի ու ջղային գրածս ջնջեցի:
Կանցնի մի 10-20 տարի, ու ծխելու դեմ մոլագար պայքարի այս համաշխարհային միտումը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին: Կպարզվի, որ այդ պայքարը կառուցված էր անտանելի չափազանցությունների և պարզունակ ահաբեկչական քարոզչության հիման վրա, ու էս ամենը կհիշվի որպես վատ անեկդոտ:
Կանցի ևս 10-20 տարի, ու հավուր պատշաճի տխուր դեմքերով մենք լուռ կծխենք մեր չծխող ընկերների քելեխներին (Աստված նրանց երկար կյանք տա): Կպարզվի, որ երկար կամ կարճ կյանքի հետ կապ չունի ո՛չ ծխելը, ո՛չ չծխելը: Ու կցրվենք տներով:
Հ.Գ. Բականաբար, ոչ ոք չի կարող ինձ վտարանդի դարձնել իմ իսկ երկրում: Բայց Վտարանդին կարա լավ գրական կեղծանուն դառնալ: Ի դեպ, հոմանիշներից մեկը «նժդեհ» բառն է, ինչո՞ւ ոչ: Հրանտ Վտարանդի: