«Թավշյա հեղափոխություն»-ից առաջ պետական համակարգում կոռուպցիայի հիմնական աղբյուրը բյուջեի հաշվին գնումներ կատարելու համար մրցույցի մասնակցող այս կամ այն կազմակերպությանը անհարկի առավերություն տալու համար կաշառք վերցնելն էր: Իսկ «հեղափոխությունից» հետո՝ կոնկրետ կազմակերպություններից բյուջեի հաշվին ուղղակի և կամայական գնումներ են կատարվում, ընդհանրապես առանց որևէ մրցույթ հրավիրելու և իրականացնելու, ինչը օրենքի խախտում է և պարունակում է մեծ կոռուպցիոն ռիսկ, քանի որ ոչնչով չի արդարացնում կոնկրետ տվյալ անձին տրվող առավելությունը:
Փաստորեն, օրենքին չհամապատասխանող այս 1 անձից կատարած գնումներն այսօր կազմում են արդեն ընդհանուրի 42 տոկոսը, սակայն դա ևս վերջնական թիվը չէ:
Կոռուպցիոն ռիսկերը կտրուկ ավելացել են:
Հիշեցնեմ, որ վերջին 1 տարվա ընթացքում կաշառքի համար ձերբակալվել է նաև 2 «նոր» փոխնախարար, որոնց պաշտոնի նշանակել էր հենց ինքը՝ ամենայն հայոց Նիկոլ Փաշինյանը:
Այսինքն՝ նույնիսկ օրեցօր սակավացող, սակայն կատարվող մրցույթով գնումների պարագայում ևս անաչառություն և անկողմնակալություն չկա, կոռուպիոն ռիսկն առկա է, իսկ ԿԳՄՍ և առողջապահության նախկին այս 2 նախարարների պարագայում՝ նաև ապացուցված: