Նիկոլի Փաշինյանին մի ԺԵԿ-ի պետի գործ տվեք, թող բզբզա, կամ էլ բացատրեք, որ կառավարության նիստերի ու գործադիրի ղեկավարի պլանկան էդքան չի կարելի իջեցնել:

Կառավարության էսօրվա նիստում Նիկոլը նորից ժամերով խոսեց աղբից, մետաղաջարդոնից, բանվորական համազգեստից ու մի շարք այլ թեմաներից, որոնցով պիտի զբաղվի որևէ թաղապետ կամ վարչության պետ, բայց ոչ երկրի ղեկավարը:

Քանի որ էդ ոչ բարով ղեկավարը զբաղվելու ավելի լուրջ թեմաներ ունի, գրողը տանի:

Տնտեսականից մինչև անվտանգություն զբաղվելու թեմաներ ունի: Մենք մինչև էս պահը չգիտենք, թե ի՞նչ են բանակցել Բրատիսլավայում, ի՞նչ են անում Ղարաբաղի հարցով, մենք մինչ էս պահը չգիտենք, թե գազի գնի թանկացման, Ամուլսարի հարցով ի՞նչ ա էս մարդը բերելու մեր գլխին, ինքը բանվորական համազգեստից ա խոսում:

Նիկոլի՝ հայոց լեռների, սեգ սարերի ու խորը գետերի մասին իմաստազուրկ ելույթներն արդեն սրտխառնոց են առաջացնում, ազնիվ եմ ասում:

Մարդիկ հարցնում են՝ ի՞նչ ա կատարվում Ղարաբաղի հարցում, ինքը Բրեգովիչի համերգի անոնս ա ռեկլամում:
Մարդիկ ասում են՝ ներդրումային միջավայրը ավիրել եք, ինքը ասում ա՝ հայոց դրոշին կպնողի թաթիկները կկտրեմ:
Գժանոց:

Հայաստանում մտքի ու բովանդակության նման խորը ճգնաժամ երբևէ չի եղել: Եվ էս ճգնաժամը ամեն վայրկյան ավելի ա խորանում, քանի որ երկրի ղեկը գտնվում ա անբովանդակ ու անգործունակ պոպուլիստ ապուշների ձեռքում:

Չուկ-չակ-չարակ-չակ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել