Փաստ 1․ Ադրբեջանի վերջնագրի հրապարակումը Բռատիսլավայի հանդիպումից մեկ օր շուտ հայկական կողմերի համար անընդունելի են,
Փաստ 2․ Դրան չի հաջորդել հայկական կողմի նման հրապարակում մեր դիրքորոշումով,
Փաստ 3․ Համանախագահները թույլ են տվել բանակցություններում կողմերից մեկի կողմից նման փակուղային դիրքորոշման հրապարակում,
Փաստ 4․ Վերջնագրի հրապակումից հետո հայկական կողմը չի հրապարակել բողոք, չի կասեցրել այս հանդիպումը՝ կոչ անելով վերջնագրերով մեզ հետ չխոսալ, գնալ ու մտածել իրենց փակուղային դիրքորոշման վերաբերյալ,
Փաստ 5․ Հայկական կողմը ամեն դեպքում գնացել է բանակցությունների։
Եզրահանգում․ թող չափազանցություն չթվա, բայց վերոնշյալը ստիպում է գալ եզրահանգման, որ մենք համաձայն ենք իրենց դիրքորոշման հետ ու տապալել ենք բանակցային գործընթացը։ Հաջորդիվ ստիպելու են սկսել կոնկրետ քայլեր անել, այն է Արցախի հանրապետության շրջանների հանձնում։
Հարց․ ցանկացել ե՞ն մերոնք նման ընթացք, ցանկանում ե՞ն հող հանձնել։
Պատասխան․ Կարծում եմ՝ ոչ։
Հարց․ կարող է՞ին անել, որ այս վիճակի մեջ չհայտնվեինք։
Պատասխան․ Այո։ Չէր կարելի ամեն միջոցառման ժամանակ իրարամերժ հայտարարություններ անել Արցախի թեմայով, բանակցությունները սեփական զրոյական կետից սկսելով, Արցախը սեղանին վերադարձնելով, Արցախի փոխարեն բանակցելու իրավունք չունենալով, բայց Արցախը Հայաստանի է և վերջ ասելով, մինչև իրան բանակցած ԵԱՀԿ պերմանենտ սահմանային մոնիտորինգի կոնցեպտը մոռանալով, Արցախի վերաբերյալ թեման հրապարակում ժողովրդի հետ քննարկելու խոստումներ տալով, բայց նման հանդիպումից առաջ, երբ ողջ լրատվական դաշտը ողողված է մեզ համար փակուղային վերջնագրերով, լռությունը պահպանելով, խառը վիճակում ՍՍ-ի ու այլ պաշտոնյաների դեմ մեղադրանքով շեղելով։ Ու ժողովուրդը շեղվումա։ Ընգած դաշնակ, հնչակ, բնչակ, դդում, սենց բաներ են քննարկում ու ուրախանում։
Գործ արեք ու քիչ խոսացեք դրա փոխարեն։