Կարդացի Ադրբեջանի դիրքորոշումը: ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններն այս պահից, կարծում եմ, դառնում են անիմաստ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուլտիմատում:
Սպասում եմ ՀՀ արտգործնախարարի վճռական խոսքին:
Այլապես պետք է հրաժարական տա:
Միաժամանակ այս պահից պետք է բոլոր՝ մարդկային և նյութական ռեսուրսները համախմբել Հայոց բանակի շուրջ:
Հ.Գ. Համաձայն լրատվամիջոցներից ստացված տեղեկության՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այս պահին Հատուկ քննչական ծառայությունում գտնվելու հանգամանքով չշեղե՛ք հանրության ուշադրությունն ու զգոնությունն ամենակարևոր այս հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել