Ադրբեջանը հուշագիր է տարածել ԵԱՀԿ քարտուղարությունում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իր տեսլականի վերաբերյալ:

Այսպես՝ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից, ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, իսկ կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի կազմում: Դրա դիմաց Ադրբեջանը բացում է հաղորդակցության ուղիները:

Ադրբեջանը նշում է, որ խաղաղ կարգավորումը տեսնում է ՄԻԱՅՆ այս շրջանակի մեջ:

Բրատիսլավայում այսօր նախարարներն հանդիպում հիմա կայանալո՞ւ է: Մենք մեր դիրքորոշումը ներկայացնելո՞ւ ենք, թե, ինչպես նշել էր Փաշինյանը, կառուցողական չէ մեր մոտեցումների մասին խոսելը:

Ի դեպ, Ադրբեջանն իր այս դիրքորոշումը տարածում է Մամեդյարով-Լավրով հանդիպումից անմիջապես հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել