Hraparak.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցությունը հայտարարություն արեց խորհրդարանի դահլիճում եւ հեռացավ։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց, որ 2 օր է՝ խորհրդարանը քննարկում է Գագիկ Ծառուկյանի նախօրեի հայտարարությունը, որի իմաստն այն էր, որ ներդրումների համար բարենպաստ միջավայր չի ստեղծվել։

Եւ օրակարգից շեղվելով քննարկումներ են գնում, իրենց ասում են, թե՝ քանի գլխանի էիք, որ չընտրեիք Նիկոլ Փաշինյանին եւ այլն։

Արման Աբովյանն ասել է, որ ԱԺ-ն դարձրել եք «մառազմի եւ մազոխիզմի փառատոն», ուստի իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ եւ հեռանում են նիստից, եւ չեն մասնակցելու նաեւ կառավարության հետ հարցուպատասխանին։ Եւ դրա պատասխանատուն իշխող ուժն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել