Armday.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի միջև ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:

Armday.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը կես ժամից ավելի ընդունարանում սպասեցնել է տվել Խաչատուր Սուքիասյանին: Վերջինս էլ վիրավորական է համարել այդ վերաբերմունքը ու չսպասելով ընդունելության՝ հեռացել է:

Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուր Սուքիասյանը շինթույլտվության հետ կապված գործ է ունեցել, որը Մարուքյանն անընդհատ ձգձգել է: Եվ  գործընթացն արագացնելու համար Սուքիասյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ վարչապետի միջնորդած հանդիպումն այդպես էլ չի կայացել, քանի որ  Մարությանի պահվածքը վիրավորված՝ Սուքիասյանը հեռացել է քաղաքապետարանից:

Հավելենք, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի մտերիմ հարաբերությունները՝  նա, իհարկե, շինթույլտվություն ստացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել