Հարգելի պարոն Մարության,
Օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։

Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ ուղիղ եթերում առերես բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ, թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։

Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը 18։00, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք։

02.12.2019թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել