Զարմանալու ոչինչ չկա, որ տարեցտարի կրճատվում է մարաթոնի գումարը։ Բա էս մի տարի ու կես ա՝ ասում ենք, որ դրան բերել են ազգը պառակտելու, բարոյալքելու և իրար հանդեպ վստահությունը կորցնելու նպատակով։ Սփյուռքի նախարարության կազմալուծումն առաջին քայլերից մեկն էր։ Դեռևս դրա գլենդելյան կապիկությունների ժամանակ պարզ երևում էր, որ դրսի հայերին էլ է իրար դեմ հանում։ Դրա էն «ևօֆ»-ի դդումի վիրավովանքները ՀՅԴ-ին աննկատ չանցան, և այդպես շարունակ։

Մի խոսքով՝ Նիկոլ-ենիչերը նույնիսկ շատ ուրախ և գոհ է հեռուստամարաթոնի արդյունքներից, քանի որ նա գերազանց իրականացնում է դրսից ծրագրավորված և իրեն հանձնարարված հակահայ ծրագիրը՝ պառակտել և բարոյալքել հայ ժողովրդին աշխարհով մեկ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի «Սյունիքի վաճառքը Թուրքիային և Արցախի վաճառքն Ադրբեջանին» հրեշավոր ծրագրի իրականացումը, որը ժամանակին կիսատ էր մնացել սրանց գլխավոր ենիչեր Լևոնի կողմից։

Հ.Գ. Լավ հիշե՛ք, Քոչարյանին փակի տակ պահում են Հոկտեմբեր 27-ի կազմակերպիչների հրահանգով, քանի որ միայն Քոչարյանն ու Վազգենը կարողացան կանխարգելիչ հարվածներ հասցնել այդ բիրտ ծրագրերին՝ հայասպան Լևոնին վռնդելով ՀՀ քաղաքական դաշտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել