Tert.am-ը գրում է.

«Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված ռեկորդային ցածր գումարը, որն, ըստ էության, ամենաքիչն է 2006-ից ի վեր, լրջագույն մտորումների տեղիք է տվել ու, փաստորեն, դարձել յուրատեսակ ինդիկատոր, որի ցույց տված տվյալները ոչ միայն չեն խոսում իշխանությունների օգտին, այլև ամբողջությամբ մերկացնում են այն միֆերը, որոնք շարունակաբար հյուսվել են Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից:

10 մլն դոլարի օգուտ էլ չբերած ու իսկական խայտառակության վերածված «Հեռուստամարաթոն-2019»,  որին, ի դեպ, այս տարի իր մասնակցությունն էր բերել նաև Նիկոլ Փաշինյանը, առաջին հերթին բացահայտում է հեղափոխության համահայկականության մասին իշխանական ստերը, այն պնդումների դատարկությունը, թե Նիկոլին սեփական գլխին թագավոր են կարգել ոչ միայն հայաստանցիները, այլև համայն հայությունը, իսկ նրա խոսքի առաջ խոնարհվում են ոչ միայն ներսի, այլև դրսի մեր հայրենակիցները:

Ի դեպ՝ այժմ իշխանություն դարձած, իսկ սրանից մոտ մեկ և կես տարի առաջ ընդդիմության դերում հանդես եկողները հաճախ հենց նախկին իշխանություններին էին մեղավոր հռչակում համահայկական դրամահավաքներին ոչ այնքան տպավորիչ արդյունք ունենալու համար՝ այդ հանգամանքը կապելով նրանց «հեղինակության ցածր մակադակի» հետ, ինչից, փաստորեն, բխում է, որ ներկայիս իշխանությունների վարկը ցածր է, որի նյութական արտահայտության չափը 10 մլն դոլար էլ չի կազմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել