Այսուհետ ցանկացած նորաստեղծ կամ գոյություն ունեցող շարժում, որը չի հայտարարի և չի ընդունի, որ, հաշվի առնելով իշխանության առկա ռեսուրսները,՝ ընտրությունների, ինչպես նաև հետընտրական պայքարի միջոցով ոչ մի քաղաքական ուժ չի կարող հասնել իշխանափոխության անգամ համայնքային մասշտաբով, ուրեմն չի ըմբռնում իրականությունը կամ մոլորեցնում է ժողովրդին:
Նոր Հայաստանի կերտման համար նոր, նախադեպը չունեցող գործողություններ է պետք անել:
Քայլ առաջին...
Ձեռնամուխ լինել նոր վերքաղաքական շարժման հիմնադրմանը, որը ժամանակավորապես հեռու կմնա թե՛ ընտրություններից, թե՛ քաղաքական պրոցեսներից ու գնահատականներից: Այն իր մեջ կկրի մարդկային ՆՈՐ տեսակի հարաբերություններ, նոր արժեհամակարգ, նոր աշխարհայացք, նոր առօրյա, նոր մշակույթ...
Կարճ ասած՝ Նոր Հայաստանի միկրոտարբերակը, որն էլ ՀԱՏՈՒԿ մշակված միջոցառումների շնորհիվ (դա քայլ երկրորդն է) առաջիկայում կհամակի ամբողջ հայությանը:
Սակայն մինչ նման շարժում ձևավորելը նախ պիտի որոշել, թե ո՞վ է այն ՄԱՐԴԸ, որը պիտի ապրի այդ Նոր Հայաստանում...
Հ.Գ. Նոր պետության և նոր մշակույթի ստեղծումը կմնա որպես ուրվականատիպ երազանք, եթե նախապես որոշված չլինի նոր մարդու հարցը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/336958726434927?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել