Գրում եմ հանգիստ բայց հոգիս խռովված է...

Հազվադեպ եմ ինձ նման կերպ վատ զգացել կամ նման անհանգստությամբ պատված եղել։

Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ նոյեմբերի 30-ից վարորդներն այլևս չեն կարողանա ուղիղ դատարան դիմել, ոչ էլ այն է, որ վերջին օրերին ինձ պատռելով ու օրական 12 ժամ աշխատելով, ինձ դիմած բոլոր վարորդների գործերը հենց նոր ու ժամանակին դատարան ուղարկեցի, իսկ հիմա անչափ հոգնած եմ...

Հայկ... էս ի՞նչ ես անում – ՀԱԱԱԱԱՅՅՅՅԿԿԿԿ էս ի՞նչ ես անում??!!

Այսինքն ԷԴ Ո՞ՆՑ, թե մեկը կարող է 10 միլիոն դրամ վճարել և իր որդուն 24 ամսվա փոխարեն 1 ամսվա ծառայություն ապահովել, իսկ մյուսը, որի հայրը չունի այդ 10 միլիոնը, պետք է գնա սահմանին ծառայելու։ Ապեր, դու գժվե՞լ ես։ Անձնապես ծանոթ չեմ Հայկի հետ և չէի էլ ուզենա, որ ինքը հանկարծ վիրավորվեր այս խոսքերիցս, սակայն այլ կերպ արտահայտվել չեմ կարող։ Բա ո՞ւր մնաց մարդկանց ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ, հը՞, պարոն պատգամավոր, այսինքն, դուրս է գալիս, մեկը, որ փող ունի, պիտի իր որդուն խնայի, ապահով ծերություն ապրի որդիների և թոռների հետ միասին, իսկ մյուսը, որ... փող չունի, պիտի իր որդուն վտանգի՞։ էս ի՞նչ եք անում...

ՀՈՐ և ՈՐԴՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ե՞Ս ՓՉԱՑՆՈՒՄ, հա՞, որ 24 ամիս ծառայության մեկնած ու, աստված չանի, այնտեղ նեղված կամ մի փորձանքի եկած որդին հետ գա և հորն ասի՝ պապ, էդ է՞ր կարեցածդ, մի 10 միլիոն չկարացիր ճարեիր, որդուդ տեր կանգնեիր։

Կամ, ավելին ասեմ - բոլոր նորմալ հայերն իրենց ՈՐԴԻՆԵՐԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ, ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ՉԱՓ, և ուրեմն մտքիդ ծայրով չի անցնո՞ւմ, պարոն պատգամավոր, որ արդյունքում մարդիկ տուն-տեղ կծախեն, պարտքեր կվերցնեն և այդ գնով կհեռացնեն իրենց որդիներին ծառայությունից։ Այդ դեպքում սահմանը ո՞վ պիտի պահի, հը՞ - ԷՍ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ՀԱՅԿ։

Էս ի՞նչ եք անում, էս Ի՞ՆՉ ՄԻ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՆՈՒՄ Հայոց բանակին և հայ ժողովրդին…

Բանակը քանդելու ուղիղ ճանապարհին ենք...

Սովորենք պատմությունից, խոսքը վերաբերվում է Անիի թագավորության հենց անկմանը հաջորդած ժամանակաշրջանին, երբ սելջուկների հորդաներն արդեն մոտենում էին Հայաստանին, 1040-ական թվականների վերջ, 1050-ական թվականների սկիզբ -

<Կայսրը (Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմախոսը (1042-1055) – Մ.Հ.) Մանգանա կոչված վայրում մեծ վկա Գեորգիոսի անվան վանք կառուցելով և շինարարությունների վրա անխնա դրամ ծախսելով, մեկ՝ կառուցելով, մեկ՝ քանդելով, մեծ կարիքի առաջ կանգնեց, որից դուրս գալու համար ամեն տեսակ փերեզակության դիմեց, հրեշային ու խաբեբա հարկապահանջություն հորինեց։ Նա պետական հոգացողների պաշտոնում նշանակեց ամբարիշտ ու մեղսագործ մարդկանց, որոնց միջոցով ապօրինի ճանապարհով դրամական միջոցներ էր հավաքում։ Նա Լևոն Սերվիասի միջոցով լուծարքի ենթարկեց շուրջ 50.000 հոգու հասնող իբերական (խոսքը վերաբերում է Իբերիա բանակաթեմի ռազմուժին, որի կազմում ճնշող գերակշիռը հայկական հողերն էին, հայ ռազմիկները և բնականաբար Հայոց բանակը - Մ.Հ) զորքը և ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ այդ վայրերից բազում հարկեր էր հավաքում...> (Հովհաննես Սկիլիցես <Համառոտություն պատմության>, <Կոնստանդին Մոնոմախոս>, մաս 29)

<Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Մոնոմախի օրենքի էությունը՝ կայսրության ենթակա տեղական զորքերի լուծարքն էր։ Ի՞նչն էր դրա պատճառը: Եթե հավատանք բյուզանդական աղբյուրներին, ապա դրա պատճառը կայսեր ագահությունն էր ու շռայլությունը, դրամ կորզելու ու խնայելու նրա մարմաջը...։ Բայց այդպե՞ս Էր արդյոք իրականում: Եթե ուշադիր կարդանք Հայկական աղբյուրները, ապա կարելի Է գալ միանգամայն այլ եզրակացության, համոզվել, որ Բյուզանդական կայսրությունն այլ շարժառիթներ ուներ...։ Մոնոմախի ռեֆհրմի ՆՊԱՏԱԿԸ Հայաստանում հնարավոր ապստամբությունների առաջն առնելն էր, բյուզանդական վարչության գործը հեշտացնելն էր>,- այս կապակցությամբ իրավացի հետևության է գալիս վաստակաշատ ակադեմիկոս Հ. Բարթիկյանը։

Սովորե...ք պատմությունից, արաաաաաա..., ձեռներդ հեռու բանակից!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել