Politik.am-ը գրում է.
Այս տարվա հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում եղավ հրապարակում, որը ավետում էր, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին իր ծառայությունը կշարունակի Արցախում․ «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի Արցախում»,- ասվում էր հայտարարության մեջ, որին կից հրապարակվել էր նաև Անդրանիկ Քոչարյանի և իր զինվոր որդու համատեղ լուսանկարը։
Այս կերպ, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանի փորձում էր հետ չմնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որոնց որդիները արդեն ծառայում էին Արցախում։ Սա գովազդային արշավ էր, որով Քոչարյանը փորձում էր բարձրացնել իր հեղինակությունը։ Ի դեպ Քոչարյանի այս գովազդային արշավը եղավ մեր այն հրապարակումից հետո, որում բացահայտել էինք, որ նրա ավագ որդին կասկածելի պայամններում ազատվել է զինվորական ծառայությունից (մանրամասնները այստեղ)։ Պետք է հիշեցնենք, որ մեր հրապարակումը այդպես էլ չի հերքվել Անդրանիկ Քոչարյանի կողմից։
Հիմա պարզվում է Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը առանց ավելորդ աղմուկի Արցախից կրկին տեղափոխվել է Հայաստան և հիմա ծառայությունը շարունակում է Լուսակերտի զորամասում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Քոչարյանի որդին բավական լարված հարաբերություններ ունի հրամանատարական կազմի և ծառայակիցների հետ։ Ամեն կերպ փորձում է առանձնանալ մյուսներից, որը խնդիրներ է ստեղծում։ Քոչարյանից մեկնաբնաույթուն ստանալ չստացվեց՝ անպատասխան մնացին մեր զնագերը, բայց կարծում ենք մեր հրապարակումը հատկապես կարևոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Փաստորեն իր թիմակիցները «հայրենասիրություն» են ծախում հասարակության վրա։
Եթե վարչապետ Փաշինյանի «դաբրոյով» չէ այս ամենը տեղի ունեցել, իսկ մենք վստահ ենք, որ այպես է, ապա նա շատ արագ պետք է կարգի հրավիրը «հայրենասիրության» վաճառականներին ու ստիպի նրանց նաև հանուն իրենց որդիների հարմարավետության չմիջամտել զորամասի ներքին գործերին։