Աֆրիկյան բանո ցեղում կա սարսափելի մի ավանդույթ. այստեղ երեխաներին կարող են նետել գետն ու կոկորդիլոսների բաժին դարձնել, ու սա տարիներ շարունակ գործում է ցեղի ավանդույթներում. ինչո՞ւ են նրանք այդքան դաժան վարվում սեփական երեխաների հետ։ 

Այս ցեղում հավատում են, որ կան երեխաներ, որոնք անիծված են։ Այսպիսի երեխաներին նրանք անվանում են «մինգի»։ Մինգիներն այն երեխաներն են, որոնք իրավունք չունեն ապրելու, քանի որ եթե նրանք ապրեն, ապա կարող են անեծքի մատնել ամբողջ ցեղը. ցեղը կարող է սովի մատնվել, համաճարակի կամ մեկ այլ աղետի։ Դա է պատճառը, որ նրանցից պետք է, որքան հնարավոր է, արագ ազատվել։ 

Բայց ինչպե՞ս որոշել՝ որ երեխաներն են անիծված, իսկ ովքեր՝ ոչ։ Պարզվում է՝ ցեղում կա երկար ցուցակ, թե որ երեխաներն են համարվում մինգի, ու ովքեր պետք է արժանանան այդ դաժան ճակատագրին։ 

  • Եթե երեխան երկվորյակ է ծնվել։ Այս դեպքում նրանք վստահ են, որ երեխան անիծված է, որովհետև առողջ երեխան պետք է ծնվի մենակ։ 
  • Եթե երեխան ծնվել է որևէ արատով։ Սա արդեն լիարժեք ապացուցում է, որ երեխան անիծված է։ 
  • Եթե երեխան մեծանալու հետ ատամներ է հանում ոչ թե ներքևի ծնոտից սկսած, այլ վերևի ծնոտից սկսած։ Սա չափազանց սարսափելի մոտեցում է, որի արդյունքում արդեն բավական մեծացած երեխային դատապարտում են մահվան։ 
  • Եթե երեխայի ծնողների ամուսնությանը համաձայնություն չեն տվել ցեղի ավագները։ Այսպիսի դեպք է տեղի ունեցել վերջերս, երբ ցեղի կանանցից մեկը խոստովանել է, որ 7 երեխա է ունեցել, սակայն 7-ն էլ այժմ մահացած են։ Նա ժամանակին ամուսնանալուց առաջ չէր պահպանել ցեղի բոլոր նախաամուսնական ավանդույթները, ու ամուսինը չէր անցել սահմանված բոլոր փորձությունների միջով, որից հետո կնոջ ամուսնությունը համարվել էր անօրինական։ Դրանից հետո ցեղի ավագները նշել են, որ նա երբեք երջանիկ չի լինելու ու նրա բոլոր երեխաներին գետն են նետելու, քանի որ նրանք ի սկզբանե անիծված են։ Այդպես էլ վարվել են կնոջ երեխաների հետ, ով այժմ ապրում է լրիվ մենակ։ 

Չնայած Եթովպիայի կառավարությունը խստորեն արգելել է երբևէ այդպես վարվել երեխաների հետ, ցեղն իր դաժան ավանդույթները շարունակում է։ Ավելին՝ ամենադաժանն այն է, որ մայրերն անգամ չեն էլ փորձում պայքարել այս խայտառակ ապրելակերպի դեմ, քանի որ նրանք էլ են վստահ, որ այդպես ճիշտ է։

Նրանք համարում են, որ եթե զոհ գնան մայրական բնազդներին ու պահեն երեխաներին կամ թաքցնեն նրանց, ապա իրենց գլխին մեծ աղետ կգա։ Նրանք պետք է հրաժարվեն երեխաներից հանուն մարդկության խաղաղ ապրելակերպի։ Ու այս կարծրատիպը ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարողանում վերացնել։ 

Վերջերս երեխաների պաշտպանության հայտնի կազմակերպություններից մեկը փորձել էր համոզել մայրերին երեխաներին սպանելու փոխարեն նրանց հանձնել մանկատներին, սակայն մայրերն այդպես էլ չեն համաձայնվել. նրանք վստահ են, որ անգամ հեռավորության վրա անիծված երեխան դժբախտություն կբերի ու կդատապարտի բոլորին աղետների։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել