Նոյեմբերի 21-ին ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված S.Res. 150 բանաձևի ընդունման երկրորդ փորձը կանխվեց մեկ այլ հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուի կողմից։ Սենատորը իր այդ քայլը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «դրա ընդունումը նման նուրբ ժամանակաշրջանում կվնասի Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում առկա իրական մարտահրավերները հաղթահարելու ԱՄՆ վարչակազմի մտադրությունը»։

Նշենք, որ Դեյվիդ Փերդյուն ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում Թրամփի ամենահավատարիմ սենատորներից է և Կոնգրեսի առաջին թեկնածուն է, ով անմիջականորեն օգնություն է ստանում Թրամփի կողմից աջակցվող դրամահավաք կոմիտեի կողմից։

Դեյվիդ Փերդյուն կապեր ունի նաև թուրքական լոբբիստների հետ։ Կից ներկայացնում ենք միայն այն կապերը, որոնց համար կան հստակ ապացույցներ՝ փաստաթղթերի տեսքով։ Սենատորին առավել ակտիվ ֆինանսավորում տրամադրվել է «National Turkey Federation Political Action Committee (TURPAC)»-ի կողմից, ընդհանուր առմամբ` $6500-4 փուլով, 09/12/2018-$1500, 09/13/2017-$2500, 01/11/2017-$1000, 03/10/2015-$1500: Բացի այդ՝ 2016թ․ Թուրքիայի կողմից վարձված «Greenberg Traurig, LLP»-ի լոբբիստները կապ են հաստատել Դեյվիդ Փերդյուի հետ՝ պայմանավորված ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել