Շվեդական «Nordic Monitor» կայքում, որը հոդված է հրապարակել Թուրքիայում ծայրահեղականության դրսեւորումների մասին, տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիան պատրաստվում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ։
Հոդվածագրին հաջողվել է ստանալ գաղտնի փաստաթղթի պատճենը, որում խոսվում էր պակասող էջերի մասին՝ կապված տվյալ գործողության ծրագրի հետ։

Գրությունը թվագրված է 2016 թվականի մայիսի 23-ին և հասցեագրված է գլխավոր շտաբին։ Նրանում ասված է, որ ծրագրից պակասում են մի քանի էջեր, որոնք նկարագրում են OĞUZTÜRK կոդային անվանումով ավիահարվածները Հայաստանի ուղղությամբ։

Անհետացումը նկատվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի Աքընջի ավիաբազայում փաստաթղթերի վերանայման ժամանակ։
Գրությունից պարզ է դառնում, որ Հայաստան ներխուժման ծրագիրը հաստատվել է 2001թ․ հուլիսի 13-ին, որը կրում է ALTAY կոդային անվանումը։

Միեւնույն ժամանակ նշվում է, որ գործողության ծրագիրը մնում է անփոփոխ, և որ կորուստը չի ունենա բացասական ազդեցություն ALTAY հրահանգի վրա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել