The Independent-ը կազմել է վերջին տասնամյակի լավագույն 40 ֆիլմերի ցուցակը: Այն հասանելի է պարբերականի կայքում:

Առաջին տեղում Բարի Ջենքինսի «Լուսնի լույս» ֆիլմն է: Ռեժիսորին անվանել են ժամանակակից կինոյի գլխավոր ձայներից մեկը: 2017-ին նրա աշխատանքն արժանացել է երեք «Օսկարի»:

Երկրորդ հորիզոնականում է Թոդ Հեյնսի «Քերոլ» ֆիլմը: Գլխավոր դերակատարներին՝ Քեյթ Բլանշեթին և Ռունի Մարունին առաջադրել են «Օսկարի», բայց երկու դերասանուհիներն էլ մնացել են առանց մրցանակի:

Առաջատարների եռյակը եզրափակում է Ջորդան Փիլի «Հեռու» թրիլերը: Լրագրողները նշել են, որ այս ֆիլմը մյուսներից ավելի լավ է արտացոլում է 21-րդ դարի հասարակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել