1881 թ. Ամերիկան քաղաքացիություն շնորհեց Ռուսաստանից եկած հրեաների ընտանիքի, որոնք բարդությունների պատճառով իրենց Վոնսկոլասեր ազգանունը փախարինեցին Ուորներով։ Ընտանիքը բաղկացած էր կոշկակար Բենից, նրա կնոջից և չորս եեխաներից։

Փոքրիկները մեծանում էին, հայրը նրանց կոշկակարություն էր սովորեցնում։ Սակայն եղբայրներից ոչ մեկը չէր ցանկանում շարունակել այդ արհեստը յուրացնել։ 1903 թ. դեռահասներն առաջին անգամ բախվեցին այն ժամանակների կինեմատոգրաֆիային։ Շարժվող պատկերները նրանց այնքան զարմացրին, որ երեխաները որոշեցին իրենց կյանքը կինոյի հետ կապել։ Կրտսեր եղբայրը ցանկանում էր դերասան դառնալ, ավագը՝ բիզնես հիմնել։

 

Հայրը որդիների որոշումցի ուրախ չէր, սակայն աջակցում էր նրանց և փոքրիկ ֆինանսաան միջոցներ տրամադրեց՝ գործն սկսելու համար։ Եղբայրները միասին առաջին կինոթատոնը հիմնեցին և սկսեցին հաճախորդներին անվճար խմիչք բաժանել, հարմար միջավայր ստեղծել նրանց համար, զեղչեր տրամադրել։

Իսկ նրանց մրցակիցները հետաքրքրվում էին միայն եկամտով, սակայն ոչ հյուրերի հարմարավետությամբ։ Այսպես՝ Ուորներների հաստատությունը մեծ հայտնիություն ձեռք բերեց։ Ստացված եկամտով եղբայրները ևս մի քանի կինոթատրոններ հիմնեցին և սկսեցին զբաղվել սեփական կինոնկարների ստեղծմամբ։

Ուորներները հատուկ ուշադրություն էին դարձնում մանրուքներին ու ծառայության որակի բարելավմանը։ Նրանք առաջինն էին, որ տիտրեր ներմուծեցին ֆիլմերում, ինչպես նաև խնդրում էին մեծ գլխազարդեր ունեցող հյուրերին հեռացնել դրանք, որպեսզի չխանգարեն հետևի շարքւոմ նստած հարևաններին։

Մրցակցությունն այնքան էր ակտիվացել, ո եղբայրները գիտակցում էին իրենց արտադրանքի ծավալների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրանք վերջապես թողարկեցին առաջին լիամետրաժ ֆիլմը, որը ֆուրոր առաջացրեց և մեծ եկամուտ բերեց եղբայրներին։ Ուորներները Լոս Անջելեսում հիմնեցին իրենց առաջին ստուդիան։

Եղբայրների գլխավոր մրցակիցը «Յունիվերսալն» էր։ Սկզբում այս ընկերությունը չէր անհանգստանում շուկայում նոր խաղացողի հայտնվելու հանգամանքից, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ եղբայրների ֆիլմերում սկսեցին նկարահանվել համաշխարհային աստղեր։

«Այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հյուսիսային բևեռը» ֆիլմում գլխավոր հերոսը շուն էր։ Հեռուստադիտողնրը սիրում էին կենդանիներին, սակայն մինչ այդ ոչ մի ֆիլմ չէր նկարահանվել տնային կենդանու մասին։ Կինոնկարն անչափ հաջողված էր։

Հաջորդ հեղափոխությունը առաջին ձայնային ֆիլմի նկարահանումն էր։ Առաջին գունավոր ֆիլմը ևս պատկանում է «Ուորներ» ընկերությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել