Հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» տեղի ունեցել է Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության կողմից կազմակերպված մրցանակաբաշխություն, որտեղ լավագույն անվանակարգում պարգևատրվեցին կինոյում ներդրում ունեցող անձինք:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմանդիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը, օպերատոր Վահանգ Տեր-Հակոբյանը, կինոնկարիչ Արմեն Ղազարյանը և այլք:
«Միջոցառումը պետք է կայանար դեռևս 2018-ին, սակայն հայտնի պատճառներով հետաձգվեց, արդյունքում ընգրկվել են նախորդ երեք տարիների աշխատանքները: Դիտարկվում են բոլոր այն ֆիլմերը, որոնք արտադրված են այստեղ կամ համատեղ»,- իր խոսքում նշեց կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Արման Միտոյանը:
Մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր անցկացվում և ուներ կարևոր առանձնահատկություն՝ մրցանակակիրներին որոշելու համար ստեղծվել էին հատուկ գիլդիաներ:
Կինոգիլդիաները 6 են՝ նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ կինոլրագրողներ, կինոքննադատներ եւ պրոդյուսերներ:
Վերոնշյալ կինոգիլդիաները հանձնել են մրցանակներ տարբեր անվանակարգերում: Այս ձեւաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մարդիկ քվեարկում են միմյանց աշխատանքների համար:
«Վերջին շրջանում կատարվածից հետո, երբ մեր կորուստները շատ-շատ են, դժվար է, հուսահատեցնող, բայց մենք ապրելու եւ ստեղծագործելու իրավունք ունենք: Ստեղծելով պետք է առաջ գնանք, որ վերադարձնենք կորցրածը, հաղթահարենք ու զարգանանք: Գիլդիաների նպատակն է, որ ոլորտի մասնագետները կապի մեջ լինեն իրար հետ ու կարողանան քանդել այս անհասկանալի թնջուկը, որը կոչվում է հայկական կինո, որտեղ ոչ ոք ոչ ոքի չի սիրում, բոլորն իրար համարում են անտաղանդ, բոլորն իրենց համարում են հանճարեղ: Կարծում եմ՝ բոլորն էլ տաղանդավոր են ու հրաշալի ֆիլմեր են ստեղծել»,- իր խոսքում նշեց ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որի վաղեմի երազանքն է եղել գիլդիաների ստեղծումը։
Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին:
ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր
Արման Միտոյան
Ֆիլմ` «Անհայտ բաժանորդ»
ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր
Կարինա Սիմոնյան
Ֆիլմ` «Նոր տարվա գոճի»
ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր
Լիլիթ Մարտիրոսյան
Ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»
ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր
Արման Միտոյան
Ֆիլմ` «Անատոլիական պատմություն»
ԿԻՆՈՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ
Էդգար Բաղդասարյան և Քնարիկ Միրզոյան
Ֆիլմ` «Էրկեն կիշեր»
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր
Էդգար Բաղդասարյան
Ֆիլմ` «Էրկեն կիշեր»
ԿՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր
Ալեքսանդր Բաղդասարյան
Ֆիլմ` «Նոր տարվա գոճի»
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր
Թամարա Ստեփանյան
Ֆիլմ` «Կանանց գյուղը»
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր
Դավիթ Բաբայան
Ֆիլմ` «Կաֆկա»
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր
Հրաչ Քեշիշյան
Ֆիլմ` «Անատոլիական պատմություն»
ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր
Սուրեն Թադևոսյան
Ֆիլմ` «Էրկեն կիշեր»
ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր
Արթուր Ուստյան
Ֆիլմ «Որբություն»
ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր
Արթուր Ղարայան
Ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»
ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր
Միհրան Ստեփանյան
Ֆիլմ` «Թողություն»
ԿԻՆՈՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն Նկարիչ Դիմահարդար
Անահիտ Աղաջանյան
Ֆիլմ «Էրկեն կիշեր»
ԿԻՆՈՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, Հագուստի նկարիչ
Կարինե Աթանյան
Ֆիլմ` «Արև սարեր և սեր»
ԿԻՆՈՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ Բեմադրող նկարիչ
Արմեն Ղազարյան
Ֆիլմ՝ «Լորիկ»
ԿԻՆՈԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան
ԿԻՆՈԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»
Կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան